Այսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում





Հասարակություն


Այսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը։ Մենք սա դիտարկում ենք որպես անթույլատրելի միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին` հակասող թե՛ Սահմանադրությանը, թե՛ պետություն–եկեղեցի հարաբերությունների պատմական հավասարակշռությանը։

Պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազից և գործով զբաղվող քննիչներից`

︎ անհապաղ վերացնել սահմանված արգելանքները,
︎ դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործընթացներին ուղղակի կամ անուղղակի միջամտությունը,
︎ գործել բացառապես օրենքի և սահմանադրական լիազորությունների շրջանակում։

«Համահայկական ճակատ» շարժում և համանուն կուսակցություն





Leave a Comment