
Լիարժեք և ուղղակի երկկողմ բանակցությունների մասին խոսելը դեռևս վաղ է։ Հստակ չէ նաև դրանց օրակարգը, սակայն իրանական կողմից հստակ մատնանշվել են «կարմիր գծեր»՝ Իրանը բանակցելու է միայն միջուկային ծրագրի և դրա դիմաց ԱՄՆ- պատժամիջոցների վերացման շուրջ, և չի քննարկելու հրթիռային ծրագիրը և տարածաշրջանային իր արբանյակ ուժերի խնդիրը։