Ամառը Լուլուին ոչ մի լավ բան չի խոստանում

Ինքնավստահություն հայտնելով, որ ՔՊ-ի հետ մրցակցության պարագայում ընդդիմությունն ուղղակի շանս չունի, Լուլուն փորձել է հիմնավորել, թե ինչու է այդպես կարծում: Մասնավորապես՝ պարզվում է, որ նա մեր ժողովրդի ողջախոհության հարցում կասկածներ չունի. ժողովուրդն արդեն տեսել է, թե ՔՊ-ական իշխանությունն ինչ հնարավորություններ է բացում. հայ-ամերիկյան համագործակցությունն է, որ բերելու է տնտեսական լրջագույն օգուտներ՝ ատոմակյանից՝ դրոններ:

Իրականում ժողովուրդը տեսել է միայն լաց ու կական, տեսել է Արցախի կորուստ ու չկատարված խոստումներ, տեսել է «Արևմտյան Ադրբեջանի» ուրվականն ու սրասռել, տեսել է Նիկոլի ինքնախոստովանություններն ու հասկացել՝ աշխարհաքաղաքական կեղտոտ խաղերում մանրադրամ է դարձրել: Տեսել է, թե ինչպես է Իլհամը հայ ժողովրդին ծաղրում, ինչպես է Նիկոլը Եռաբլուրում պարկածների ծնողներին քարշ տալիս ասֆալտին, ինչպես է հալածվում եկեղեցին ու ֆիքսել, թե այս ամենի ֆոնին որքան շատ են հաբռգել ՔՊ-ականները, փթթել ու չաղացել, ինչպես է թալանվում բյուջեն, ինչպես է Նիկոլը ստորացնում թոշակառուներին՝ զուգահեռաբար մեծարելով Իլհամին…

Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան օրակարգին, ապա Նիկոլի պատճառով այդ օրակարգն այսօր ոչ մի լավ բան մեզ չի խոստանում. դառնալու ենք Թուրքիայից էլետրաէներգիա ներկրող, Գռզոյի ադրբեջանական բենզինի հույսով ապրող որբի գլուխ մի ժողովուրդ՝ հետ շպրտվելով, ըստ էոթյան, 19-րդ դար այն դեպքում, երբ նորմալ մենեջմենթի դեպքում միանգամայն հնարավոր է պետությունը դուրս բերել այս անդունդից:

Այնպես որ՝ ամառը ոչ մի լավ բան Լուլուին չի խոստանում, եթե, իհարկե, Նիկոլն ընտրությունները չկեղծի, որի վտանգը, խոստովանենք, միանգամայն շոշափելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment