Իրանը կարող է խորտակել ամերիկյան ռազմանավերը. Իրանի հոգևոր առաջնորդ


Միջազգային


Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպառնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ պնդելով, որ նա կարող է խորտակել ամերիկյան ռազմանավերը:

Այս մասին հաղորդում է Tasnim-ը։

«Նրանք անընդհատ ասում են, որ նավեր են ուղարկել Իրան։ Նավը վտանգավոր տեխնիկա է, բայց ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է խորտակել այդ նավը», – ասել է Խամենեին։

Նա նաև ծաղրել է Թրամփի պնդումները աշխարհի ամենաուժեղ բանակն ունենալու մասին՝ նշելով, որ նույնիսկ աշխարհի ամենաուժեղ բանակը կարող է այնքան ուժեղ հարված ստանալ, որ չկարողանա վերականգնվել։


Leave a Comment