Նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 17-ին պետական այցով կմեկնի Հունաստան։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա Կոնստանտինոս Տասուլասի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։

Նախատեսվում է նաև նախագահի մասնակցություն մի շարք բարձր մակարդակի պաշտոնական միջոցառումների»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment