Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը նավեր են ուղարկել Հորմուզի նեղուց համատեղ զորավարժությունների համար, որոնք առաջիկայում կանցկացվեն: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը։
«Ներկայումս առանցքային խնդիրը համաշխարհային օվկիանոսում բազմաբեւեռ աշխարհակարգի կառուցումն է, և Ռուսաստանն իր համախոհների հետ ակտիվորեն աշխատում է դրա ուղղությմաբ»,- ասել է նա:
Պատրուշևը նշել է, որ գործի է դրվում BRICS-ի ներուժը, «որին ժամանակն է լիարժեք ռազմավարական ծովային հարթություն հաղորդել»:
«Հունվարին Հարավային Ատլանտիկայում հաջողությամբ անցկացվեցին BRICS-ի առաջին ռազմածովային վարժանքները՝ «Խաղաղության կամք 2026»-ը, որոնց մասնակցեցին Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, ԱՄԷ-ն և Հարավային Աֆրիկան», – հավելել է ՌԴ նախագահի օգնականը:
Բացի այդ, Պատրուշևը «բարդ» է անվանել իրավիճակը Բալթիկայում։
«Բալթիկայում, իհարկե, իրավիճակը բարդ է։ ՆԱՏՕ – ականները փաստացի ստեղծում են բազմազգ խմբավորում, որը կողմնորոշված է հարձակողական գործողությունների վրա։ ՆԱՏՕ-ի ծրագրերը ենթադրում են Կալինինգրադի մարզի արգելափակում, առևտրային նավերի գրավում, ստորջրյա հաղորդակցություններում դիվերսիաներ»,- ընդգծել է նա։
