Ինչպե՞ս կարելի է հայտարարել, թե երկիրը դուրս է եկել գոյատևման ռեժիմից, երբ օղակն իրականում անընդհատ սեղմվում է



Տեղեկացնելով, որ շարունակում է ուսումնասիրել հայոց պատմությունը՝ Նիկոլը հայտարարել է. «Սերտել պատմության դասերը դա, ըստ էության, այն է, ինչ ես անում եմ անընդհատ,և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման և ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք»:

Նիկոլին երևի թվում է՝ իրեն լսողներն իրականության ադեկվատ ընկալման հետ կապված խնդիրներ ունեն այնպես, ինչպես ինքը. չունենար, թուրքերի հույսին չէր ընկնի, կիմանար, որ թուրքերն իր նման դավաճաններին օգտագործելուց հետո սովորաբար կախել կամ գնդակահարել են:

Նիկոլը չի՞ հասկանում, որ պատերազմի վտանգն իրականում վերացած չէ. այն կվերանա այն ժամանակ, երբ տարածաշրջանում կստեղծվի գոնե որոշակի բալանս, մինչդեռ բալանս ոչ միայն չկա, այլև Ադրբեջանը բոլոր ցուցանիշներով մեզ գերազանցում է բազմակի անգամ, ու ի՞նչն է ստիպելու Իլհամին զսպել յուր աորժակը, եթե ստեղծվի այնպիսի բարենպաստ աշխարհաքաղաքական միջավայր, որը թույլ կտա կլանել ասենք նույն Սյունիքը, Պապիկյան Սուրի՞կը:

Ինչպե՞ս կարելի է հայտարարել, թե երկիրը դուրս է եկել գոյատևման ռեժիմից, երբ օղակն իրականում անընդհատ սեղմվում է: Թե՞ Հայաատսանը միջուկային արսենալ է ձեռք բերել, ինչը Նիկոլին մեծ ինքնավստահություն է ներշնչել «դուխավորել»:

Նիկոլը հերթական անգամ ջանում է թուլացնել հանրային զգոնությունն ու մարդկանց դնել ապուշի տեղ՝ հույս ունենալով, թե նման եղանակով կկարողանա վերարտադրվել. չվերարտադրվի, տերերը գլուխը կջարդեն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment