Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված տ. Արամ քահանա Ասատրյանի և տ. Թադե քահանա Թախմազյանի հայցադիմումները։
Դատարանը նաև հայցի ապահովման միջանկյալ միջոց պարտավորեցրել է եկեղեցուն առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Ասատրյանիո ւ Արամայիս Թախմազյանի գործունեությունը հոգևոր հովվի պաշտոնում։
Բացի այդ, դատարանը Մայր Աթոռից պահանջել է Կաթողիկոսի հայրապետական տնօրինության հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, ինչպես նաև դրանում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը, հոգևորականների գործունեությունը կարգավորող պայմանագրերը:
