Դատախազությունը պահանջում է Հակոբյանից բռնագանձել 12 անշարժ և շարժական գույքեր, մոտ $21 մլն-ին համարժեք գումար

Դատախազությունը պահանջում է Հակոբյանից բռնագանձել 12 անշարժ և շարժական գույքեր, մոտ $21 մլն-ին համարժեք գումար

17 փետրվարի 2026 – 12:10 AMT

PanARMENIAN.Net – Դատախազությունը պահանջել է Սյունիքի մարզի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից և նրան առնչվող անձանցից՝ կնոջից Էլիզաբեթ Պետրոսյանից, եղբորից Կարեն Հակոբյանից, վերջինիս կնոջից, ինչպես նաև Հակոբյանի դուստրերից և ծնողներից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 12 անշարժ և շարժական գույք, ինչպես նաև մոտ 21 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամական միջոցներ։

«Բռնագանձման է ենթակա՝ 9 անշարժ գույք, 3 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձանցում մասնակցություն, 4 փոխառության պահանջի իրավունք՝ ընդհանուր 122 միլիոն 614 հազար դրամի չափով, 2 պարտատոմս՝ ընդհանուր 741 հազար ԱՄՆ դոլար արժեքով, 2 ավանդ՝ ընդհանուր 240 հազար ԱՄՆ դոլարի չափով, 4 միլիարդ 524 միլիոն 816 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 2 միլիարդ 814 միլիոն 926 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment