Ռոդ Այլենդի հոկեյի սահադաշտում, որտեղ պետք է տեղի ունենար երիտասարդական հոկեյի խաղ, կրակոցների հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ կասկածյալը։
Այս մասին հաղորդել են ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի իշխանությունները։
Պոթաքեթի ոստիկանապետ Թինա Գոնսալվեսը լրագրողներին հայտնել է, որ ևս երեք տուժածներ հոսպիտալացվել են ծանր վիճակում։ Իշխանությունները հայտարարել են, որ կենցաղային վեճի հետևանքով նպատակային հարձակում է եղել հոկեյի սահադաշտում:
Նշվում է, որ կատարվում է քննություն դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար: