Հունիսի 8-ին բան չմնաց: Ուժեղ Հայաստան լինելու է, այս մասին հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։
««Ուժեղ Հայաստան» կուսակցության փետրվարի 12-ի հայտարարությունից հետո, որ մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, փոքրիկ խմբակի ներկայացուցիչները սկսել են ֆեյսբուքում ակտիվանալ ու կարծիքներ արտահայտել։ Այն ինչ հիմա անում են, դա հերթական ստի կեղծիքի դրսևորումն է, Սամվել Կարապետյանը կարող է և կլինի Հայաստանի հաջորդ վարչապետը, իրավական որևէ խոչընդոտ չկա»,-նշել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: