Փետրվարի 17-23-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կկայանա Աշխարհի գավաթի առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 17-23-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կկայանա Աշխարհի գավաթի առաջին փուլը։
Ինչպես հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, տղաների հավաքականը կմասնակցի հետևյալ կազմով՝ Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան։