Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա. Նավրոցկի

Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա. Նավրոցկի

Լեհաստանը պետք է սկսի միջուկային զենք մշակել՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար։ Այս մասին հայտարարել է ասել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին:

Նա հայտնել է, որ Լեհաստանի միջուկային նախագծին միանալու մեծ կողմնակից է, որը, նրա խոսքով, կարող է հիմք հանդիսանալ երկրի անվտանգության ռազմավարության համար:

«Այս ուղին՝ բոլոր միջազգային կանոնակարգերը հարգելով, այն ուղին է, որը մենք պետք է ընտրենք։ Մենք պետք է աշխատենք այս նպատակի ուղղությամբ, որպեսզի կարողանանք սկսել աշխատանքը: Մենք երկիր ենք, որը գտնվում է զինված հակամարտության եզրին: Ռուսաստանի ագրեսիվ, կայսերական վերաբերմունքը Լեհաստանի նկատմամբ լավ է հայտնի»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment