Պակիստանի Խայբեր-Պախտունհվա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 3 զոհ, վիրավորվել է 12 մարդ։
Այս մասին արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են հղում անելով ոստիկանությանը։
Ոստիկանությունը հայտարարել է, որ հետաքննում է պայթյունի պատճառը։ Խայբեր-Պախտունհվայի նահանգապետ Ֆեյսալ Քարիմ Կունդին դատապարտել է պայթյունը հայտարարության մեջ։
Նշվում է, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել: