ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, Radar Armenia-ի հարցին ի պատասխան, անդրադարձել է հողմային կայանների կառուցմանը․
«Կարծում եմ՝ այն բումը, որ տեղի ունեցավ վերջին տասնամյակում՝ արևային կայանների կառուցման հետ կապված, դեռևս տեղի չի ունեցել հողմային կայանների մասով։ Առաջին հերթին, այստեղ լոգիստիկայի և ենթակառուցվածքների խնդիրներ կային»,-ասաց ՀԾԿՀ նախագահը ։
Նրա խոսքով՝ հողմային կայանները արևային կայանների ցիկլերի հետ հակառակ ուղղություններում են աշխատում. «Հողմային կայանների բեռն սկսվում է բարձրանալ երեկոյան ժամերին, երբ արևային կայաններ չկան, և այս իմաստով եթե ունենանք հողմային կայանների որոշակի հզորություն, ցերեկվա առաջացրած խնդիրները կմեղմվեն»,-շեշտեց Մեսրոպյանը՝ հավելելով, որ թվարկվածները ժամանակավոր խնդիրներ են, և մասնագետների շարունակական ուսումնասիրության և բիզնեսմենների ծրագրերը կտանեն նրան, որ Հայաստանում ևս կսկսվեն կառուցվել հողմային կայաններ։
