Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկել է նոր նախագծի առանցքային դրույթները – Նորություններ 16.02.2026

Լուսանկարը` ՀՀ Արդարադատության նախարարություն

Լուսանկարը` ՀՀ Արդարադատության նախարարություն

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին պետական կառավարման և մարդու իրավունքների ոլորտի առանցքային հարցեր։

Մասնավորապես, խորհուրդը քննարկել է աշխատանքի ընտրության ազատությանը, աշխատանքային իրավունքներին, ինչպես նաև արտակարգ դրության ռեժիմի և ընտրական իրավունքի իրացման մեխանիզմներին վերաբերող դրույթները։ Նախարարությունից հայտնել են, որ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, ինչը համահունչ է նախարարի՝ դեռևս նոյեմբերին հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Մայր օրենքի նոր տեքստը նախատեսվում է պատրաստել մինչև մարտ ամիս։

Գործընթացը ծավալվում է արտաքին քաղաքական լուրջ ազդակների ֆոնին, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փետրվարի 19-ին վերահաստատելով նոր Սահմանադրության անհրաժեշտությունը, այն դիտարկում է ոչ միայն 2018-ի հեղափոխությունից հետո սկսված ներքին բարեփոխումների, այլև Բաքվից հնչող պահանջների համատեքստում։

Պաշտոնական Բաքուն պարբերաբար պնդում է, թե Հայաստանի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին կատարվող հղումը, որն իր հերթին հիշատակում է Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը, տարածքային պահանջ է պարունակում, և դրա փոփոխությունը համարում է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։

Հայաստանում, թեև մերժում են Բաքվի հավակնությունները, այնուամենայնիվ մտադիր են կատարել ադրբեջանական կողմի պահանջած փոփոխությունները՝ դրանք ներկայացնելով որպես բացառապես ներքին օրակարգի մաս։

 

Leave a Comment