«Զանգեզուրի միջանցքը» կամ TRIPP-ը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում. Հաջիև

«Զանգեզուրի միջանցքը» կամ TRIPP-ը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևը X սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել TRIPP նախաձեռնությանը։

Հաջիևը այս գրառումը կատարել է՝ անդրադառնալով Ադրբեջանի և Սերբիայի միջև ռազմավարական գործընկերությանը։

«Ադրբեջանն ու Սերբիան, որոնք համարվում են «միջին տերություններ», նույնպես կարևոր դեր են խաղում միջտարածաշրջանային համագործակցության մեջ։ Ադրբեջանը գտնվում է Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում, մինչդեռ Սերբիան՝ Բալկաններում։ «Զանգեզուրի միջանցքը» կամ TRIPP նախաձեռնությունը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպից ծովի, Կենտրոնական Ասիայի և Բալկանյան տարածաշրջանի միջև կապերի ամրապնդման համար», – գրել է Հաջիևը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment