Հայաստանը հիմա նպատակահարմար չի համարում խոսել Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին, հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնալ Ալեն Սիմոնյանը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը հիմա նպատակահարմար չի համարում խոսել Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին, հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնալ Ալեն Սիմոնյանը։
«Ավելի վաղ մենք նպատակահարմար համարեցինք խնդրել մեր ռուսական գործընկերներին հեռանալ օդանավակայանից, մի քանի վայրերից, որտեղ նրանք պաշտպանում էին հայ–ադրբեջանական սահմանը։ Եթե մենք նպատակահարմար համարենք, կսկսենք դրա մասին (ռուսական ռազմաբազայի մասին) խոսակցությունը։ Բայց այս պահին մենք դա չենք քննարկում», – ասել է Սիմոնյանը «Дождь» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։