«Տղաս փոքր երեխա էր, գրադը, որ խփեց բակում էինք, կռացա երեխային փակեցի ու չհասկացա, թե ինչ դիպավ աչքիս։ Ի՞նչ կյանք ունեմ, որ պատմեմ։ Ամուսինս տավարը տարել էր արածացնելու հա՛մ տավարը տարան, հա՛մ իրան սպանեցին թուրքերը։ Դժվար ենք ապրել, դժվար ենք աշխատել։ Մեր տատերը երեխեքին պահել են, մենք էլ գիշեր-ցերեկ չոլերում ենք եղել»,- այս մասին նշել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի 80-ամյա բնակչուհին՝ պատմելով իր դժվար մանկության, կորուստների և ծանր կյանքի մասին։
Մանամասն՝ տեսանյութում։