Սանկտ Պետերբուրգից թռչող ինքնաթիռը հողմապակու ճաքով վայրէջք է կատարել «Շերեմետևոյում»



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Սանկտ Պետերբուրգ – Նիժնեկամսկ չվերթն իրականացնող Boeing 738 ուղևորատար ինքնաթիռը հայտնել է հողմապակու ճաքի մասին և վայրէջք կատարել «Շերեմետևո» օդանավակայանում, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով օպերատիվ ծառայությունների աղբյուրներին:

«Սանկտ Պետերբուրգից Նիժնեկամսկ թռչող Boeing 738-ի անձնակազմը զեկուցել է հողմապակու ճաքի մասին և որոշում կայացրել վայրէջք կատարել «Շերեմետևոյում»»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment