Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․
«Շատ է խոսվում Երևանում ասֆալտի անորակության մասին: Հարկ եմ համարում նշել, որ նախորդ տարի մեր կողմից իրականացվել է միջին նորոգում Վաղարշյան, էրեբունի փողոցներում և Գայի պողոտայում, ինչպես նաև 200 հզ քմ տեղային լուծումներով ասֆալտապատումներ են իրականացվել/որոնք էապես տարբերվում են մգությամբ/:
Արդեն 2 օր է Շինբարեկարգման վարչության հետ ուշ գիշերին մոնիթորինգ ենք իրականացնում այն հատվածներում, որտեղ իրականացրել ենք աշխատանքներ և այնտեղ գրեթե չենք հայտնաբերել վնասված հատված: Աղցան մեքենան՝ վստահաբար չի կարող ընտրողաբար աղալցում կատարել, որ նորը չվնասվի: Մի տրվեք մանիպուլացիաներին, թե բացառապես մեր բարեկարգած հատվածներում է ասֆալտը վնասվում: Իհարկե, անկախ ամեն ինչից՝ հետևողական ենք լինելու, որ բոլոր խնդիրները լուծումներ ստանան», – գրել է փոխքաղաքապետը:
