Պատերազմի պատճառը ՌԴ կողմից այն դադարեցնելու անկամությունն է․ Զելենսկին՝ Ալիևին

Պատերազմի պատճառը ՌԴ կողմից այն դադարեցնելու անկամությունն է․ Զելենսկին՝ Ալիևին

Մյունխենում հանդիպել են Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևը։ Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Զելենսկին Ալիևին տեղեկացրել է էներգետիկ համակարգում տիրող ընդհանուր իրավիճակի և Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածների հետևանքների մասին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը և էներգետիկ նախագծերի իրականացումը։

«Մենք նաև ուշադրություն ենք դարձրել խաղաղության բանակցություններին։ Ուկրաինան միշտ կառուցողականորեն աջակցում է այն ջանքերին, որոնք կարող են նպաստել արժանապատիվ խաղաղության հասնելուն։ Պատերազմի շարունակման միակ պատճառը Ռուսաստանի կողմից այն դադարեցնելու անկամությունն է»,- գրել է Զելենսկին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment