Արգելվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի ելքը Հայաստանից․ փաստաբան – Armenia Today

Արգելվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ելքը Հայաստանից, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նա մանրամասնել է, որ դատատախազությունը քրեական հետապնդում է հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ կարգալույծ եպիսկոպոս, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:

«Փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը: Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,- նշել է փաստաբանը։

Leave a Comment