Չինաստանը ծրագրում է օգնություն տրամադրել Ուկրաինային



ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Չինաստանը պատրաստ է Ուկրաինային նոր մարդասիրական օգնություն տրամադրել։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ չին-ուկրաինական հարաբերությունները պետք է զարգանան ճիշտ ուղղությամբ։

«Չինաստանը պատրաստ է Ուկրաինային նոր մարդասիրական օգնություն տրամադրել», – ասել է Վան Ին։

Իր հերթին, Սիբիգան հայտարարել է, որ Չինաստանը կարող է կարևոր դեր խաղալ Ուկրաինայում հակամարտության «արդարացի» ավարտին հասնելու գործում։ Նա նաև հրավիրել է Վան Իին այցելել Ուկրաինա և ստացել է Չինաստան այցելության հրավեր։ 



Leave a Comment