Բոլոր հնարավոր ձևաչափերով կշարունակենք աշխատել. ԱԽՔ-ը՝ Ալիևի՝ Արցախի ղեկավարության ազատ արձակումը բացառելու մասին



Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի բոլոր գերիներին ազատենք, այդ աշխատանքը կշարունակենք։ Այս մասին ասել է ՀՀ Անվտանգության խորհրիդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որում նա բացառել է Արցախի ղեկավարության ազատ արձակումը:



Հարցին՝ ի՞նչ ձևաչափով են շարունակելու աշխատանքը, նա պատասխանել է. «Բոլոր հնարավոր ձևաչափերով մինչև հիմա աշխատելու ենք և կշարունակենք աշխատել:


Միայն հանդիպումներին չենք այդ հարցը բարձրացնում, տարբեր ֆորմատներով, հնարավորության դեպքում բարձրացնում ենք»-նշել է Արմեն Գրիգորյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment