Թրամփը պատրաստ է հանդիպել Խամենեիի հետ • Tribune.am

Եթե ​​Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին ցանկանա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել նրա հետ։

Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Եթե վաղը այաթոլլան (Խամենեին) ասի, որ ցանկանում է հանդիպել Թրամփի հետ, ապա Թրամփը կհանդիպի նրա հետ։ Ոչ թե որովհետև Թրամփը համաձայն է այաթոլլայի հետ, այլ որովհետև նա դա տեսնում է որպես խնդիրներ լուծելու միջոց։ Թրամփը որևէ մեկի հետ հանդիպումը չի դիտարկում որպես զիջում», — նշել է Ռուբիոն։

Leave a Comment