Գռզոյի ադրբեջանական բենզի՞նն է անկախ, ինքնիշխան ու զարգացած Հայաստանի գրավականը



Հայտարարելով, թե ՌԴ-ում կան շրջանակներ, որոնք չեն ցանկանում Անդրկովկասում խաղաղություն՝ Նիկոլը հռետորական հարց է աբձրացրել՝ ո՞վ է արդյունավետ ղեկավար, նա՞, ով ուզում է իր չորս հարևան երկրի հետ ունենալ լավ հարաբերություններ և խաղաղություն, թե՞ նա, ով ուզում է այդ չորս հարևան երկրի հետ անընդհատ հրահրել հակամարտություններ, կամ ո՞ր եկիրն է ավելի ինքնիշխան, անկախ ու զարգացած, հարևանների հետ կոնֆլիկտներ ունեցո՞ղը, թե՞ բնականոն հարաբերություններ կառուցողը:

Որքա՜ն գայթակղիչ ու գեղեցիկ են հնչում Նիկոլի խոսքերը, այնպես չէ՞: Բայց հարց է առաջանում՝ Նիկոլը կամ Նիկոլի երկիրը ո՞ր կատեգորիայի մեջ է մտնում: Նիկոլը երևի մոռացել է, թե ով էր 2019-ին Արցախը որպես Հայաստան հռչակում, ով տվեց թուրքերին առիթ՝ հայկական պետություններից մեկը կործանելու,իսկ մյուսը չուլ սարքելու, մոռանում է, թե ինչպես չընդհատեց պատերազմը կեսից՝ թույլ տալով Շուշիի անկումը: Այդքան խաղաղասեր էր, դե թող պատերազմ չհրահրեր,թող ընդուներ 2019-ի առաջարկն ու հարցը դիվանագիտորեն լուծեր:

Նիկոլը նաև մոռանում է, թե ինչ իրադարձություներ հետևեցին պատերազմից հետո: Ինքնիշխան, անկախ ու զարգացող Հայաստանին մեկը կարո՞ղ էր ստիպել Եվրոպայում Արցախը պաշտոնապես որպես Ադրբեջան ճանաչել մի դեպքում, երբ Բաքուն ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրերով այդպես էլ չի ճանաչել, թե՞ կապիտուլյացիան է Նիկոլի համար բնականոն հարաբերություն կամ ինքնիշխանություն համարվում:

Նիկոլի համար բնականոն հարաբերություն համարվում է Գռզոյի բենզինը. ի՞նչ պակաս ինքիշխան, հզոր երկիր ենք, երբ այլևս Գռզոն կարողանում է ադրբեջանական վառելիք ներկրել, կամ ի՞նչ պակաս օրինակելի ղեկավար է Նիկոլը, երբ հայկական ազգային շահի, պետականության կենսունակության կորստի հաշվին ջանում է լինել թուրքերի հարճը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment