Aurora News | Ուկրաինայի բանակցային գործընթացի կողմերին հաջողվել է նեղացնել վիճելի հարցերի ցանկը. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ Ուկրաինայի բանակցային գործընթացի կողմերին հաջողվել է նեղացնել վիճելի հարցերի ցանկը, սակայն մնացած թեմաները ամենաբարդն են։

«Մենք կշարունակենք ուսումնասիրել այնպիսի արդյունքի հնարավորությունը, որը Ռուսաստանը կընդունի», – ասել է նա Մյունխենի անվտանգության համաժողովի մասնակիցներին։

Պետքարտուղարը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության լուծումը պետք է լինի արդար և կայուն։

Leave a Comment