Հրդեհ է բռնկվել Yerevan City սուպերմարկետի տանիքում․ տուժածներ չկան – Armenia Today

Հրդեհ է բռնկվել Երևանի Օհանով փողոցում գործող Yerevan City սուպերմարկետի տանիքում, տուժածներ չկան, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 20։30-ի սահմաններում, դեպքի վայր է հասել հրշեջ փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ։

Նշվում է, որ կրակն ու ծուխը նկատվել է տանիքում գտնվող ծխատարում և այրվել են խողովակում հավաքված յուղեր։ Հրշեջները մարել են այն և կատարել խողովակի հովացման աշխատանքներ։

Leave a Comment