13 փետրվարի 2026 – 18:47 AMT
PanARMENIAN.Net – Փետրվարի 15-ից ամբողջ ծավալով կվերսկսվի գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«2026 թվականի փետրվարի 15-ից վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրն ամբողջ ծավալով։
Ապահովագրական ընկերությունները կայցելեն մարզեր և տեղում կկնքեն պայմանագրեր։
Կառավարությունը ֆերմերների փոխարեն կվճարի ապահովագրավճարի 40%-60%-ը»,- գրել է նախարարը: