Երևանում առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու հերթական դեպքը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները բացահայտեցին փետրվարի 6-ին։

Ժամը 15․40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասում նրանք ձերբակալեցին ու վարչություն տեղափոխեցին Երևան քաղաքի բնակիչ 26 և 38 տարեկան երկու տղամարդկանց։

38-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարխուանայի նմանվող զանգված, իսկ
26-ամյա տղամարդու խուզարկությամբ հալյուցինոգեն սնկերով լցված հարյուր փաթեթ, որոնց ընդհանուր քաշը մոտ 88 գրամ էր նաև դանակ-կռփազենք։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

ՆԳՆ ոստիկանություն

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment