Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն է, ասում էին, թե ընտրություններում շանս չկա փոքրիկ խմբակի և նրա վարչական ռեսուրսի դեմ․ Նարեկ Կարապետյան (Video)



Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը  Սամվել Կարապետյանի կողմն է։ Ասում էին, թե ընտրություններում շանս չկա փոքրիկ խմբակի և նրա վարչական ռեսուրսի դեմ։



Ֆեյսբուքի էջում գրել է Նարեկ Կարապետյանը։


«Սկզբում ասում էին, թե նա հինգ օր էլ չի դիմանա և գործարքի կգնա։


-Վերջում նա յոթ ամիս անցկացրեց կալանքի տակ՝ ամենախիստ պայմաններում ։

Հետո ասում էին, թե այս «երիտասարդական շարժումը» որևէ հեռանկար չունի։

-Վերջում շարժմանը միացավ ավելի քան 30,000 մարդ, և այդ թիվը օրեցօր աճում է։

Հետո ասում էին, թե ընտրություններում շանս չկա փոքրիկ խմբակի և նրա վարչական ռեսուրսի դեմ։

-Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը  Սամվել Կարապետյանի կողմն է։

Հետո ասում էին, թե նա չի կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում։

-Պարզվեց՝ կարող է։

Այս անգամ մեր ընդդիմախոսներն ի՞նչ կասեն։

Մենք հաղթելու ենք և կառուցելու ենք ուժեղ Հայաստան։ Մեզնից յուրաքանչյուրի մասնակցությունն է պետք, որպեսզի փոխենք մեր երկիրը դեպի լավը»։

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment