13 փետրվարի 2026 – 14:22 AMT
PanARMENIAN.Net – Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ ընթացիկ տարվա աշնանը Հայաստանում կներդրվի կենսաչափական համակարգը։
Նրա խոսքով՝ կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի արժեքը վերջնականացման փուլում է, շուտով գինը կհանրայնացվի, հայտնում է Radar Armenia-ն:
«Այս պահին աշխատում ենք կենսաչափական անձնագրերի դիզայնի վերջնականացման վրա։ Առաջիկայում դրանց նկարագիրը կներկայացվի հանրությանը»,- ասել է նախարարը։
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ հին նմուշի անձնագրերը չեն դադարելու գործել և շարունակելու են վավեր մնալ մինչև գործողության ժամկետի ավարտը, իսկ նոր փաստաթղթերի ստացման հարցում որոշումը թողնվելու է քաղաքացիների կամարտահայտությանը։
Նա նաև նշել է, որ քննարկվել են այնպիսի մեխանիզմների ներդրման տարբերակներ, որոնք քաղաքացիներին կմոտիվացնեն ավելի հաճախ դիմել կենսաչափական անձնագիր ստանալու նպատակով։