Գերմանիայում տեղի կունենա Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը

Գերմանիայում տեղի կունենա Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 2026 թվականի փետրվարի 13-ից 15-ը Գերմանիայի Վեյսենհաուս քաղաքում տեղի կունենա Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը:

Մրցաշարի մասնակիցներն են.

Մագնուս Կարլսեն
Լևոն Արոնյան
Ֆաբիանո Կարուանա
Վինսենտ Կեյմեր
Ժավոխիր Սինդարով
Արջուն Էրիգաիսի
Հանս Մոկե Նիման
Նոդիրբեկ Աբդուսատորով
Մրցաշարի ձևաչափ.

Առաջին փուլում մասնակիցները մրցում են շրջանային մրցակարգով: Այս փուլից լավագույն 4 խաղացողները անցնում են կիսաեզրափակիչ փուլ:

Կիսաեզրափակիչ փուլում մասնակիցները խաղում են նոկաուտ ձևաչափով, և հաղթողները անցնում են եզրափակիչ փուլ:

Եզրափակիչ փուլի հաղթողը հռչակվում է աշխարհի չեմպիոն:

Առաջին խաղը կմեկնարկի փետրվարի 13-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment