Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստին ընդունել է մի շարք նախագծեր:
Չընդունվեց միայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, համաձայն որի՝ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր դադարեցնել ՀՌՀ անդամի լիազորությունները: Առաջարկին կողմ էր քվեարկել 28 պատգամավոր, դեմ՝ 0:
