18 տարի անց քրեական գործ են հարուցել հրաման կատարածների հանդեպ, մի քիչ  չե՞ն շտապել


Հասարակություն


Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել  նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և Երևանի ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին: Այս մասին գրում է Ոսկան Սարգսյանը և հավելում.

«Հակակոռուպցիոն կոմիտեից  այդ մասին հայտնել են․ 

«Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»։ 2008թ-ից 18 տարի է անցել, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց՝ 8 տարի, Հակակոռուպցիոն կոմիտեն մի քիչ չի՞ շտապում։

Ուշագրավ է , որ  մարտի 1-ին հրաման տվածն այդ գործով արդարացվել է, իսկ հրաման կատարողներին հիմա մեղադրանք է առաջադրվել։ Հին Հռոմում  իշխանությունը ամբոխին զբաղեցնելու համար անվճար հաց էր բաժանում և զվարճանքներ՝ գլադիատորական մարտեր կազմակերպում։ Հիմա անվճար հաց չեն բաժանում,  զվարճանքների փոխարեն շոուներ՝ այդ թվում՝ դատական, կազմակերպում են։ Առջևում ԱԺ ընտրություններ են, պետք է հանրության ուշադրությունը շեղել Արցախի հանձնումից, տնտեսական ծանր վիճակից, պետական պարտքը կրկնապատկելուց, միլիոնավոր դրամների պարգևավճարներից»


Leave a Comment