PressMedia.am | 112-ամյա երկարակյացը մահացել է

Ճապոնիայում մահացել է Կիետակա Միձունոն, ով համարվում էր այդ երկրի ամենատարեց երկարակյացը։ Նա 112 տարեկանը։ Միձունոյի մահվան մասին հայտարարել է Իվատե քաղաքի քաղաքապետ Հիրոակա Կուսատին։ Նա նշել է, որ երկարակյաց տղամարդը մահացել է իր տանը՝ հարազատներով շրջապատված, քնի մեջ՝ առանց ցավի եւ տառապանքի։

«Այդ կերպ ավարտվեց նրա երկարատեւ կյանքի ուղին, որը իրապես կարելի էր համարել արդյունավետ»,- շեշտել է քաղաքապետը։Կիետակա Միձունոն ծնվել էր 1914 թվականի մարտի 14-ին։ Կյանքի մեծ մասն ապրել էր Իվատե քաղաքում։ Որպես Ճապոնիայի ամենատարեց տղամարդ էր ճանաչվել 2024 թվականին։ 

Leave a Comment