Երևան-Գյումրի ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով «Ford Transit»-ը հայտնվել է ձնակույտերի մեջ, ապա «Mercedes Vito»-ն բախվել է «Ford Transit»-ին

Փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 75 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արկադի Ս․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ, ապա Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Մկրտիչ Թ․-ն իր վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Ford Transit»-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները տեղում իրականացրել հերթապահություն և քաղաքացիների հետ ավտոմեքենաները դուրս բերել ձնակույտերի մեջից։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը պատված է եղել մերկասառույցի շերտով ինչն էլ ըստ նախնական տեղեկությունների դարձել է վթարի պատճառ։

Leave a Comment