Սամվել Կարապետյանը ժայռի ամրություն է ցուցաբերել․ Ռոբերտ Ամստերդամ 

12 Փետրվարի, 2026

Բոլորս ենք դժվարությունների բախվում, և մեր արժեքը կախված է նրանից, թե ինչպես մեզ կպահենք այդ ծանր ժամանակների ընթացքում: Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ ասաց միջազգային իրավաբան, Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Ես տեսել եմ, թե ինչպես է Սամվել Կարապետյանն անհիմն ու անարդար առանձնացվել իր ընտանիքից եւ բանտային պայմաններում գտնվել քաղաքական մի գործչի կողմից, ով գործում է թուլության եւ վախի շարժառիթներով։ Սամվելը ժայռի ամրություն է ցուցաբերել՝ առաջնորդվելով իր հավատով առ Աստված եւ սիրով՝ ընտանիքի և ազգի հանդեպ:

Այս մեծ հայրենասեր անձի անունից խոսելը ես համարում եմ մեծ պատիվ եւ արտոնություն: Նա մարդ է, որը կառաջնորդի հայերին, որպեսզի հարգեն իրենց կրոնը, մշակույթը, պատմությունը եւ չանեն զիջումներ օգտարերկրյա ուժերին: Նա մարդ է, որը հասկանում  է, որ խաղաղությունը չի նշանակում հանձնվել»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment