Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով․ փաստաբան

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ 

«Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը»,- նշել է փաստաբանը:

Պռոշյանը, որն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է, կալանավորվել էր 2025 թվականի հոկտեմբերին։ Նա մեղադրվում է ընտրական իրավունքին խոչընդոտելու (իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով) և հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեջ՝ (կրկին լիազորություններն օգտագործելով):

Հոկտեմբերի 15-ի լուսադեմին ուժայինները խուզարկություններ էին անցկացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, ինչպես նաև թեմի առաջնորդի, թեմի քահանաների և աշխատակիցների բնակարաններում։

Leave a Comment