Աննա՛, Վենսին հանգիստ թող ու Մարիամիկո՛վդ զբաղվիր



Աննան առիթը բաց չի թողել՝ ի ցույց դնելու գրքի հանդեպ իր «սերը». Վենսի այցն օգտագործել է մի կողմից՝ ամերիկացիներին քծնելու, մյուս կողմից՝ պնդելու, թե Վենսերի ընտանիքը Հայաստանում քաջալերել է գիրք կարդալը: «Նրանց ավագ որդին՝ Էվանը, Զվարթնոց օդանավակայանում ինքնաթիռից իջավ գիրքը ձեռքին և մեկնելիս նույնպես գիրքը ձեռքին բարձրացավ ինքնաթիռ։ Սա նշանակում է, որ Էվանը թռիչքի ժամանակը` կամ առնվազն դրա մի մասը, նվիրում է ընթերցանությանը»,-հիացել է Նիկոլի «կնինկը»:

Ասա՝ քեզ ի՞նչ՝ ինչ է անում ԱՄՆ փոխնախագահի զավակը, ով է տվել քեզ իրավունք՝ անչափահաս երեխայի օգնությամբ գովազդելու սեփական «կրթարշավը»…

Աննան երևի փորձել է ակնարկել, թե իր արշավն այնքան աշխարհացունց է, որ նույնիսկ Ամերիկայում են իր ձայնը լսել ու որոշել են ավելի շատ «կրթվել»: Այսպիսով՝ նա փորձել է ինքնափիառվել ու սեփկան անձին «ռազմախ» հաղորդել. առջևում ընտրություններ են, ու խնդիր կա՝ մարդկանց նորովի հիմարացնելու, հերթական անգամ «կտավատ» անելու, և այս դեպքում Վենսի որդու գիրքն է հանդես գալիս «կտի» դերում:

Օտարների երեխաներով հիանալու փոխարեն, Աննա՛, աղջկադ դաստիարակիր. տեղով խայտառակություն է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment