Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության գործով կասկածյալը 18-ամյա կին է, ով հոգեկան առողջության խնդիրներ ունի, հայտնում է BBC-ն:
Կասկածյալ Ջեսի Վան Ռութսելարը ինքնասպան է եղել կրակոցներից հետո։
Թամբլեր Ռիջի միջնակարգ դպրոցում 9 մարդ էր զոհվել, առնվազն 25-ը՝ վիրավորվել:
Իշխանությունները հայտարարել են, որ Ռուտսելարը ծնվել է կենսաբանական տղամարդ, բայց ճանաչվել է որպես կին:
Ըստ իրավապահների՝ հրաձգություն էր տեղի ունեցել հարևան տանը, իսկ հետո կասկածյալը դպրոց է գնացել: Դպրոցում զոհ են դարձել 39-ամյա կին ուսուցչուհի, երեք աշակերտուհի՝ բոլորը 12 տարեկան, և երկու տղամարդ աշակերտ, որոնցից մեկը 12 տարեկան էր, մյուսը՝ 13 տարեկան: Իշխանությունները չեն հավատում, որ հրաձգությանը ներգրավված են այլ կասկածյալներ: Ոստիկանությունից հայտնում են, որ վերջին մի քանի տարիների ընթացքում նրանք բազմիցս այցելել են կասկածյալի ընտանիքի տուն, որոշ զանգեր կապված են եղել հոգեկան առողջության հետ կապված խնդիրների հետ:
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն էր հայտնել Ռիջ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների ընտանիքներին:
