«Խնդրենք Հանրային հեռուստատեսությանը էտ հնամաշ հոլովակը փոխեն»,– հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրհներգի տեսահոլովակին։
«Ես ինձ ինչքան հիշում եմ՝ օրհներգը նույն հոլովակն է։ Հեռուստատեսությունները գումար չունե՞ն, որ 2 տարին մեկ փոխեն պետական օրհներգի հոլովակը։ Սա վերաբերմունք ա՞։ Ոնց որ մենք 12 թվից նույն շորերով ման գանք։ Բայց մեր պետությանը հագցնում ենք նույն շորերը, ասում ենք՝ հա դե լավա, ինչ ա եղել, որ», – ասել է նա։
Կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը։
