ԶԼՄ-ն հայտնել է ՔՊ-ում կադրերի պակասի մասին – Armenia Today

«Քաղաքացիական պայմանագրում» կադրային պակասն այն մակարդակի է հասել, որ մերժված թեկնածուն կրկին առաջադրվել է, և քաղաքական որոշում է կայացվել` նրան ընտրելու, գրել է «Հրապարակ» օրաթերթը:

Խոսքն ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար վանաձորցի բժիշկ Վանիկ Օհանյանի մասին է, որին և իր մրցակից Տրդատ Սարգսյանին 3 օր առաջ իշխող խմբակցությունը չէր ընտրել` չէր երաշխավորել այդ պաշտոնի համար: Անվավերների թիվն էր մեծ եղել, առնվազն 8 հոգի ընտրել էր երկու թեկնածուին էլ, և քվեարկությունը տապալվել էր։

Պետք է նոր թեկնածու առաջադրեին, սակայն թերթի տեղեկություններով՝ երեկվա դրությամբ կրկին Օհանյանն է առաջադրվել: Պարբերականը հավանական է համարել, որ այլ թեկնածու չի գտնվել, և ՔՊ-ն ստիպված է լինելու ընտրել նրան։

Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է իշխանական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի հրաժարականից հետո։ Պատգամավորն իր քայլը պարզաբանել էր ԱԺ-ում իր հնչեցրած մտքերի շուրջ ձևավորված քննադատությամբ, որի համար ներողություն էր խնդրել հանրությունից։

Leave a Comment