ԱՄՆ-ն կոշտ միջոցներ կձեռնարկի Իրանի դեմ, եթե Իրանի հետ համաձայնության չգա. Թրամփ


Միջազգային


Վաշինգտոնի վարչակազմը կոշտ միջոցներ կձեռնարկի Իրանի դեմ, եթե Վաշինգտոնն ու Թեհրանը չկարողանան համաձայնության գալ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Axios-ին տված հարցազրույցում։

«Մենք կամ կկնքենք գործարք, կամ ստիպված կլինենք կոշտ միջոցներ ձեռնարկել, ինչպես նախորդ անգամ», – ասել է նա՝ նկատի ունենալով 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները։


Leave a Comment