ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Քաղաքական լուսանցքը հենց սա է, երբ ՀՀ-ի շուրջ պատմական իրադարձություններ են տեղի ունենում, ԱՄՆ փոխնախագահն է գալիս, հայտարարություններ անում, վարչապետը հարցազրույց է տալիս, ընտրություններին մնացել են օրեր, ինֆորմացիոն դաշտը տրաքում է, իսկ դու քո միակ քաղաքական ամբիոնը չես օգտագործում: Դու ուղղակի չկաս, գոյություն չունես քաղաքական դաշտում, մեկ-մեկ փողոցում գոռգռում ես նույն թեզերը, ֆեյսբուքում բառակույտ հիշեցնող տեսանյութ հրապարակում, ներկայանալիս էլ ասում ես՝ ես դեպուտատ եմ: Տանն էլ գիտեն գործի ես գնացել»։
