«Ադրբեջանից Թուրքիա ամենակարճ երկաթուղային, ի դեպ, նաև, ավտոմոբիլային երթուղին Իջևան – Դիլիջան – Վանաձոր – Ջաջուռ – Գյումրի – Ախուրիկ ճանապարն է»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա շեշտել է, որ Ադրբեջանի տարածքով արտահանման երկաթուղին բաց է, բիզնեսը պետք է արձագանքի այդ իրողությանը։ Ըստ նրա, սակայն, սովորությունները փոխելը դժվար է. «40 տարի մեր ողջ լոգիստիկ տրամաբանությունը կառուցվել է մեքենաներով արտահանման վրա, իսկ գնացքը պետք է բեռնվի, այն չի ենթադրում մեկ վագոն, այլ՝ որոշակի ծավալ, և լոգիստիկ տրամաբանությունը պետք է վերադասավորվի»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի, քննարկվում են բոլոր հնարավոր տարբերակները, հիմնական թեման տեխնիկական ու տեխնիկատնտեսական նպատակահարմարությունների հետ է կապված.
«Իհարկե, քաղաքական գործընթացների հետ էլ կապ ունի։ Որքան ինստիտուցիոնալ դառնա խաղաղությունը, այնքան սցենարների զարգացումը ավելի հավանական կդառնա»։
