Երեկ Բաքվում Վենսը Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում





Ներկայացնենք Ադրբեջանի  և ԱՄՆ-ի  միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիայի հիմնական դրույթները՝

-Վերահաստատում են իրենց ռազմավարական գործընկերության կարևորությունը՝  -տարածաշրջանային կապը և տնտեսական ներդրումները

– անվտանգության ոլորտում համագործակցությունը։

ԱՄՆ-ն  և Ադրբեջանը մտադիր են համատեղ աշխատել տարածաշրջանային կապակցվածության զարգացման ուղղությամբ՝ կենտրոնանալով Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի (Միջին միջանցք) վրա՝ համագործակցելով ցամաքային, ծովային և օդային տրանսպորտային ենթակառուցվածքների, էներգետիկ և տեղեկատվական կապի, առևտրի և տարանցման հեշտացման, մաքսային վերահսկողության և սահմանային անցման, միջազգային բազմամոդալ լոգիստիկայի և այլ հարակից ոլորտների զարգացման գործում:

-TRIPP-ը կարևորվում է, որպես բազմամոդալ կապի նախագիծ, որը կապահովի անխափան կապ Ադրբեջանի Հանրապետության մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև:

– Ադրբեջանը  և ԱՄՆ-ն  մտադիր են ընդլայնել էներգետիկ համագործակցությունը, այդ թվում՝ նավթի, գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում, երկկողմանիորեն և երրորդ երկրների հետ գործընկերության միջոցով՝ համատեղ նախագծեր իրականացնելու, ինչպիսիք են միջմիավորային նախագծերը, և դիվերսիֆիկացնելու մատակարարման ուղիները։

-Ադրբեջանը  և ԱՄՆ-ն  մտադիր են խորացնել համագործակցությունը քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում։

-Ադրբեջանը և ԱՄՆ-ն   հայտարարում են իրենց մտադրության մասին համագործակցել Միջին միջանցքով կարևորագույն հանքանյութերի համաշխարհային շուկաներ տարանցումը հեշտացնելու գործում։

-Ադրբեջանը  և ԱՄՆ-ն  մտադիր են ընդլայնել համագործակցությունը արհեստական ​​բանականության (ԱԲ)  ոլորտում գործընկերային հարաբերությունների զարգացման գործում և, անհրաժեշտության դեպքում, խթանել տիեզերական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը և թվային ենթակառուցվածքների ներդրումները, ներառյալ՝ Ադրբեջանում  ԱԲ-ի  տվյալների կենտրոնների զարգացումը՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ։

-Ադրբեջանը  և ԱՄՆ-ն  մտադիր են ընդլայնել իրենց պաշտպանության և անվտանգության համագործակցության շրջանակը, ներառյալ պաշտպանական արտադրանքի վաճառքը։

-Հաշվի առնելով Ադրբեջանի  առջև ծառացած լուրջ մարտահրավերները՝ պայմանավորված ականներով և այլ պայթուցիկ նյութերով աղտոտմամբ, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն   մտադիր են համագործակցել մարդասիրական ականազերծման կարողությունների զարգացման ոլորտում՝ ֆինանսական աջակցության և տեխնոլոգիաների փոխանցման միջոցով։

Վերջում նշված է, թե սույն Խարտիայի ստորագրումից հետո երեք ամսվա ընթացքում համապատասխան աշխատանքային խմբերը մտադիր են մշակել նախագծերի ցանկ և դրանց իրականացման ճանապարհային քարտեզներ: Ադրբեջանն ու ԱՄՆ-ն   մտադիր են պարբերաբար հանդիպումներ անցկացնել առնվազն տարին մեկ անգամ սույն Խարտիայի շրջանակներում և կարող են ստեղծել այլ երկխոսության հարթակներ՝ անհրաժեշտության դեպքում և փոխադարձ համաձայնությամբ՝ իրենց գործընկերությունն իրականացնելու համար:

Խարտիայի ստորագրման ժամանակ, Վենսը գովեց Ալիևին, նշելով, որ նա այն եզակի գործիչներից է, ով կարողացել է միաժամանակ լավ հարաբերություններ պահպանել, և Թուրքիայի, և Իսրայելի հետ, որոնք համարվում են տարածաշրջանի ԱՄՆ-ի գլխավոր գործնկերները:

Եթե սույն փաստաթուղթը դիտարկենք ոչ ֆորմալ տեսանկյունից, ապա կարելի է նշել հետևյալը:

Հայաստանը տրամադրել է ԱՄՆ-ին պատմական հնարավորություն՝ փաստացի իր տարածքի մի մասը հանձնելով ԱՄՆ-ին, որի արդյունքում, վերջինս սահմանակից է դարձել Ադրբեջանի հետ:

Դրա արդյունքում ԱՄՆ-ն ստացել է հնարավորություն Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատել, որպես «հարևան»  պետություն:

Այս քայլով Փաշինյանըփաստացի տարածաշրջանում ԱՄՆ-ի համար, «ոտատեղ է»  տվել, որպեսզի վերջինս կարողանա ակտիվ քաղաքականություն վարել, դեպի Ադրբեջան և Կենտրոնական Ասիա:

Իսկ դա ԱՄՆ-ի համար, անչափկարևոր է՝հաշվի առնելով այդ տարածաշրջանների դերը: Մանավանդ, որ նա կարողանում է լրջորեն սկսել մրցել Ռուսաստանի և Չինաստանի հետ:

Թե ինչ է այս ամենից ստանում Հայաստանը, բոլորիս համար ակնհայտ է.բազում ռիսկեր՝առանց լուրջ հեռանկարների:

Սակայն գլխավոր վտանգը այլ տեղում է թաքնված, որի մասին կխոսենք մեր հաջորդ վերլուծության մեջ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am


Leave a Comment