Հարց է առաջանում՝ եթե TRIPP-ը վերածվում է Հայաստանի գոյության երկաթյա առհավատչյայի, ինչո՞ւ ԱՄՆ-ն կամ կոլեկտիվ Արևմուտքը որևիցե անվտանգային երաշխիք Հայաստանին չեն տալիս. մի տառ ու բառ չկա այն թղթի վրա, որը Նիկոլը ստորագրել ու «Զանգեզուրի միջանցքը» հանձնել է: Իրականում աշխարհում չի եղել ու չկա գեթ մեկ տնտեսական կամ ներդրումային պրոյեկտ, որը կարող է իսկապես զսպել հնարավոր պատերազմը, և սա ապացուցող դրվագներ նույն Եվրոպայի պատմության մեջ շատ կան՝ Առաջին աշխարհամարտից՝ Գերմանիա–ԽՍՀՄ տնտեսական համաձայնագիր ու նույն ռուս-ուկրաինական պատերազմ. եթե առկա են խորքային աշխարհաքաղաքական հակասություններ, անվտանգային դիլեմա կամ ռևիզիոնիստական նպատակներ,ապա ոչինչ չի կարող պատերազմը կանխել: Իսկ թե ինչ իրական նպատակներ ունեն թուրքրեը, ամենալավը գիտի Նիկոլը:
Նիկոլն ընդամենը փորձել է Վենսի այցից հնարավորինս շատ քաղաքական կապիտալ քամել ու միամիտներին մանիպուլացնել. առջևում ընտրություններ են, ուստի «Made in USA»-ի օգնությամբ վատ չէր լինի մի քիչ փիառվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: