Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար։
«Այսօր՝ փետրվարի 11-ին, կայացավ Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը։
Համագումարն ընտրեց նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ։
Վաղը՝ փետրվարի 12-ին, 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը»,- հայտնել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիանա Ղահրամանյանը։
Նշենք, որ Կարապետյանի «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչները հիմնել են «Ուժեղ Հայաստան» անվամբ կուսակցություն։
